Քաղաքագետ. Արցախում պետականաշինության կարևորագույն գործառույթներից մեկը ժողովրդավարական ընտրություններ են

Քաղաքագետ. Արցախում պետականաշինության կարևորագույն գործառույթներից մեկը ժողովրդավարական ընտրություններ են

PanARMENIAN.Net - Քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը Արցախի վերջին նախագահական ընտրություններից առանձնացնում է երեք հիմնական, առանցքային հանգամանք: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետը` նշելով, որ առաջին կարևոր հանգամանքն այն էր, որ, ըստ, էության իրականացվեց պետականաշինության կարևորագույն գործառույթներից մեկը` ժողովրդավարական ընտրություններ անցկացվեցին:

Քաղաքագետը նշում է, որ դրա ապացույցն այն է, որ սրա մասին խոսվում է ոչ միայն մեր երկրի ներսում:

Ըստ Մարկարովի` հաջորդ կարևոր հանգամանքը Արցախում ընդդիմության կայացումն է. «Ընդդիմության կայացումը շատ կարևոր հանգամանք է ցանկացած երկրում քաղաքական հանգամանքի կայացման համար, ընդդիմության թեկնածուի ստացած ձայները վկայում են այն մասին, որ Արցախում ընդդիմությունը կայանում է»:

Երրորդ հանգամանքը, ըստ քաղաքագետի, պետական համակարգի օրինականացումն է` ինչպես երկրի ներսում, այնպես էլ միջազգային հանրության աչքերում:

Ըստ Արցախի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալների, նախագահական ընտրություններում մեծ առավելությամբ հաղթել է գործող նախագահ Բակո Սահակյանը, որը հավաքել է 47 085 ձայն կամ քվեների 66,7 տոկոսը:

Սահակյանի գլխավոր մրցակից, Արցախի Աժ պատգամավոր, ԼՂՀ Պն նախկին տեղակալ Վիտալի Բալասանյանը հավաքել է 22 966 ձայն կամ 32,5 տոկոս:

Հայաստանի Պետական ագրարարային համալսարանի Ստեփանակերտի բաժանմունքի պրոռեկտոր Արկադի Սողոմանյանը ստացել է 594 ձայն կամ քվեների 0,8 տոկոսը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---