Սերգեյ Շաքարյանց. ԼՂՀ-ում Ուկրաինայից էլ բարձր ժողովրդավարական մակարդակ է

Սերգեյ Շաքարյանց. ԼՂՀ-ում Ուկրաինայից էլ բարձր ժողովրդավարական մակարդակ է

PanARMENIAN.Net - «ԱՊՀ-ն տեսավ, որ ԼՂՀ-ում այլընտրանքային նախագահական ընտրություններ են կայացել, և որ այնտեղ Ուկրաինայից էլ բարձր ժողովրդավարական մակարդակ է: Արցախահայերը ապացուցել են, որ նույնիսկ պատերազմական իրավիճակում կարելի է լավ ընտրություններ անցկացնել և մտածել ապագայի մասին»,- ԼՂՀ-ի նախագահական ընտրությունների մասին այսպես ասաց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը:

Նրա կարծիքով, ընտրությունների ժամանակ բոլորը տեսան նոր քաղաքական գործչի`Վիտալի Բալասանյանին: «Նա մարտական գեներալ է և պատգամավոր, բայց բացահայտվեց նաև որպես քաղաքական գործիչ: Եվ կարող եմ ասել, որ իր աշխատանքը փայլուն կատարեց»,- ավելացրեց քաղաքագետը:

Ըստ նրա, նախագահական ընտրությունները շատ կարևոր են ԼՂՀ-ի ժողովրդի համար, բայց չեն նպաստի երկրի միջազգային ճանաչմանը. «20-րդ ընտրություններն էլ այդ գործընթացում վճռորոշ չեն լինի: Եվրամիությունն արդեն հրաժարվել է այն հայտարարությունից, որ Ստեփանակերտի հետ ուղիղ կապեր կհաստատի»:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---