Ալեքսանդրով. Արևմուտքը չի ճանաչում ԼՂՀ ընտրությունները՝ Բաքվի աջակցությունը Իրանի հարցում ստանալու համար

Ալեքսանդրով. Արևմուտքը չի ճանաչում ԼՂՀ ընտրությունները՝ Բաքվի աջակցությունը Իրանի հարցում ստանալու համար

PanARMENIAN.Net - Արևմուտքը չի ճանաչում հուլիսի 19-ին կայացած ՂԼՀ նախագահի ընտրությունները՝ Ադրբեջանի աջակցությունը Իրանի հարցում ստանալու համար: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է քաղաքագետ, ԱՊՀ երկրների ինստիտուտի Կովկասի գծով փորձագետ Միխայիլ Ալեքսանդրովը: «Հավանաբար, պատերազմ է պատրաստվում Իրանի դեմ, այդ տեսակետից Ադրբեջանը շահավետ հարթակ է և Արևմուտքը նման ավանսներով փորձում է իր կողմը քաշել Ադրբեջանին: Եվ որպես ՆԱՏՕ-ի հետ համերաշխության համար վարձատրություն նրանք հավանաբար դիտարկում են Լեռնային Ղարաբաղը»,-ասել է նա:

Քաղաքագետը չի բացառել, որ Իրանի հետ պատերազմի դեպքում Արևմուտքը կարող է սատարել Ադրբեջանին Ղարաբաղի դեմ պատերազմում:

Ըստ Ալեքսանդրովի, տարիների ընթացքում առաջին անգամ կարելի էր տեսնել ԼՂՀ նախագահական ընտրությունների մասին տեսակետների նման բևեռացում Ռուսաստանի և Արևմուտքի կողմից: Նա նշեց, որ ողջ Արևմուտքը դատապարտեց ընտրությունները ԼՂՀ-ում, այդ թվում ԵՄ-ն, ԵԱՀԿ-ն, Ավստրալիան, Նոր Զելանդիան և ԱՄՆ տարածաշրջանային դաշնակից Վրաստանը:

Քաղաքագետը նշեց, որ Արևմուտքը դատապարտեց ընտրությունները այն փաստարկմամբ, որ դրանք ապօրինի են ու վնասում են բանակցային գործընթացին՝ նշելով, որ բոլոր այդ փաստարկներն անհիմն են: «Իշխանություններն ապօրինի են միայն պաշտոնական Բաքվի ու Արևմուտքի տեսակետից, սակայն ոչ ՂԼՀ ժողովրդի»,-ասել է նա:

«Ի՞նչ է նշանակում ապօրինի:…Նույնիսկ եթե մի կողմ թողնենք ԼՂՀ կարգավիճակի հարցը, ամենուր և միշտ ցանկացած ժողովրդավարական գործընթաց, ժողովրդավարական ընտրություն պետք է ողջունելի լինի: Իսկ ի՞նչ է, ավելի լավ կլիներ, որ այնտեղ բռնատիրություն լիներ»,-հեգնանքով նշել է Ալեքսանդրովը: Նա հավելել է, որ, հավանաբար, Արևմուտքի համար ավելի լավ կլիներ, եթե այնտեղ ռազմական բռնատիրություն լիներ, չէ որ այդ դեպքում կարելի կլիներ հայտարարել, որ այդ իշխանությունն ապօրինի է և պետք է հեռանա:

Ինչ վերաբերում է նրան, թե ընտրությունները խոչընդոտում են բանակցային գործընթացին, ապա քաղաքագետը նշել է, որ հակառակը, ժողովրդավարական իշխանությունները ներկայացնում են ԼՂՀ ողջ ժողովուրդը:

«Դա կոտրում է Բաքվի սցենարը, չէ որ Ադրբեջանի հիմնական փաստարկն այն է, որ Ղարաբաղը օկուպացված է Հայաստանի կողմից: Եվ այդ դեպքում առաջին պլան է դուրս գալիս տարածքային ամբողջականության սկզբունքը: Եթե ելնենք նրանից, որ Լեռնային Ղարաբաղը ժողովրդավարական երկիր է, որտեղ գործում է օրինական ընտրված իշխանությունը, այդ դեպքում չի կարելի խոսել արտաքին ագրեսիայի մասին: Նշանակում է, խոսքը գնում է առաջին հերթին ազգերի ինքնորոշման մասին, և այդ սկզբունքը առաջին պլան է մղվում բանակցություններում, օկուպացիայի մասին սկզբունքը փլուզվում է»,-ասել է Ալեքսանդրովը: Ըստ նրա, արևմտյան հանրությանը հասկանալի չի լինի, թե ինչու, եթե Ղարաբաղում ժողովրդավարական իշխանություն է, նա պետք է մտնի բռանտիրական Ադրբեջանի կազմի մեջ, ուստի Արևմուտքի դատապարտումը փաստորեն ջուր է լցնում ադրբեջանական կողմի ջրաղացին: «Անհեթեթություն է ստացվում՝ նրանք ռմբակոծում են Լիբիան հանուն ժողովրդավարության, հարձակվում են Սիրիայի վրա հանուն ժողովրդավարության, Իրաք զորքեր են մտցրել հանուն ժողովրդավարության, իսկ այժմ կստիպենժողովրդավարական Ղարաբաղին մտնել բռնատիրական Ադրբեջանի կազմի մեջ»,-ասել է նա:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---