Լոնդոնի Օլիմպիադան գրավում է հանցագործների ամբողջ աշխարհից

Լոնդոնի Օլիմպիադան գրավում է հանցագործների ամբողջ աշխարհից

PanARMENIAN.Net - Լոնդոնի Օլիմպիադան գրավում է ոչ միայն զբոսաշրջիկների և սպորտի սիրահարների, այլ նաև հանցագործների` ամողջ աշխարհից:

Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, բրիտանական մայրաքաղաք են մեկնել գրպանահատների և կողոպտիչների պրոֆեսիոնալ բանդաներ Ռումինիայից, Լիտվայից և անգամ հարավամերիկյան երկրներից:

Չնայած, որ ոստիկանությունը արդեն ձերբակալել է 80 գրպանահատների, հանցագործությունները չեն նվազում: Սքոթլանդ-յարդը հայտարարել է, որ մտադիր է ավելացնել անվտանգության միջոցները:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---