WADA-ն ավելի քան 107 մարզիկների թույլ չի տվել մասնակցել Օլիմպիադայի նախընտրական մրցումներին

WADA-ն ավելի քան 107 մարզիկների թույլ չի տվել մասնակցել Օլիմպիադայի նախընտրական մրցումներին

PanARMENIAN.Net - Համաշխարհային հակադոպինգային գործակալությունը (WADA) ավելի քան 107 մարզիկների թույլ չի տվել մասնակցել Լոնդոնի Օլիմպիադայի նախընտրական մրցումներին:

Բացի WADA-ից, խախտում կատարած մարզիկների հայտնաբերման գործին մասնակցել են նաև սպորտաձևերի միջազգային ֆեդերացիաները և օլիմպիական խաղերի կազմակերպիչները: Թե որ երկրների մարզիկներին թույլ չի տրվել մասնակցել մրցումներին, չի հաղորդվում:

«Մարզիկները պետք է իմանան, որ վերահսկողներին խաբել փորձելու նրանց շանսերը ավելի քան երբևէ փոքր են »,-Ֆեյհիի խոսքը հաղորդում է lenta.ru-ն:

Լոնդոնի Օլիմպիական խաղերը տեղի կուենան հուլիսի 27-օգոստոսի 12-ը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---