Ժակ Ռոգե. Պեկինի Օլիմպիադան դժվար կլինի գերազանցել

Ժակ Ռոգե. Պեկինի Օլիմպիադան դժվար կլինի գերազանցել

PanARMENIAN.Net - ՄՕԿ նախագահ Ժակ Ռոգեն Լոնդոնի Օլիմպիադան համեմատել է Պեկինի Օլիմպիադայի հետ: Նա նշել է, որ 2008թ. Պեկինում հիանալի Օլիմպիադա կազմակերպվեց: Ինչ վերաբերում է Լոնդոնի Օլիմպիադային, նա վստահ է, որ Օլիմպիադայի կազմկոմիտեն Լոնդոնում լավ աշխատանք կկատարի:

Ռոգեն վստահ է, որ Օլիմպիական խաղերը Լոնդոնում լավ ընթացք կունենան: Անվտանգության մասին նա ասել է. «Թեև որոշ խնդիրներ ծագեցին, սակայն կազմկոմիտեն արդեն լուծել է դրանք: Անվտանգության ապահովմանն ուղղված բոլոր միջոցները ձեռնարկվել են: Պետք չէ անհանգստանալ»:

Ինչ վերաբերում է Պեկինի Օլիմպիադային, ՄՕԿ նախագահը նշեց, որ նա Չինաստանի հավաքականի երկրպագուն է և գտնում է, որ, անկասկած, Չինաստանի հավաքականը մեդալների վարկանիշի հայտնի հավակնորդ է:

«Պեկինի Օլիմպիադան դժվար կլինի գերազանցել: Հավանաբար, Չինաստանից բացի, այլ երկիր չկա, որը նման հսկայական միջոցներ կներդնի: Դրանում է Պեկինի Օլիմպիադայի եզակիությունը»,-Ռոգեի խոսքն է մեջբերում russian.china.org-ը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---