Հրանտ Մելքումյանը դարձել է Բիլի փառատոնի Շախմատ960 մրցաշարի 3-րդ մրցանանակիր

Հրանտ Մելքումյանը դարձել է Բիլի փառատոնի Շախմատ960 մրցաշարի 3-րդ մրցանանակիր

PanARMENIAN.Net - Հրանտ Մելքումյանը Բիլի փառատոնի շրջանակներում անցկացված Շախմատ960-ի (Ֆիշերի շախմատ) մրցաշարում 7 հնարավորից վաստակել է 5 միավոր և նվաճել 3-րդ մրցանակը:

6,5 միավորով մրցաշարի հաղթող է դարձել գրոսմայստեր Միխայիլ Ռոյզը (Իսրայել):

Իսկ Բիլի օփենի երկրորդ տուրում Մելքումյանը հաղթել է գրոսմայստեր Միշո Ցեբալոյին (Խորվաթիա) և 2 միավորով մի խումբ այլ մասնակիցների հետ գլխավորում է աղյուսակը:

Սերգեյ Մովսիսյանը ոչ-ոքի է խաղացել միջազգային վարպետ Մարտին Կրամերի հետ (Գերմանիա) եւ այժմ ունի 1,5 միավոր:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---