Միթ Ռոմնին կասկածում է, որ Մեծ Բրիտանիան պատրաստ է Օլիմպիադային

Միթ Ռոմնին կասկածում է, որ Մեծ Բրիտանիան պատրաստ է Օլիմպիադային

PanARMENIAN.Net - Հանրապետական կուսակցության ԱՄՆ նախագահի թեկնածու Միթ Ռոմնին քննադատել է և կասկածի տակ առել Լոնդոնի` Օլիմպիական խաղերին պատրաստ լինելը: «Իրականում դժավր է պատկերացնել, թե ինչով կավարտվի այս ամենը»,-հայտարարել է նա լրագրողներին` բրիտանական մայրաքաղաք այցելելիս:

Կազմակերպչական հնարավորություններից բացի, նախագահի թեկնածուն կասկածի է ենթարկել կայանալիք միջազգային սպորտային իրադարձության վերաբերյալ բրիտանացիների զգացմունքների անկեղծությունը:

ՌԲԿ-ն նշում է, որ Ռոմնին ունի Օլիմպիադայի կազմակերպման անմիջական փորձ: Այսպես, 2002թ նա գլխավորել է Սոլթ Լեյք Սիթիի Օլիմպիադայի կազմկոմիտեն:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---