Ջերմուկում ՖԻԴԵ-ի Գրան Պրիի 8-րդ տուրում Էլինա Դանիելյանը ոչ ոքի է խաղացել Եկատերինա Կովալևսկայայի հետ

Ջերմուկում ՖԻԴԵ-ի Գրան Պրիի 8-րդ տուրում Էլինա Դանիելյանը ոչ ոքի է խաղացել Եկատերինա Կովալևսկայայի հետ

PanARMENIAN.Net - Ջերմուկում ՖԻԴԵ-ի Գրան Պրիի 8-րդ տուրում հայ շախմատիստուհի Էլինա Դանիելյանը ոչ ոքի է խաղացել Եկատերինա Կովալրսկայայի հետ (Ռուսաստան): Դանիելյանը հավաքել է 4 միավոր և զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը:

Լիլիթ Մկրտչյանը զիջել է Չժաո Սյուէին (Չինաստան) և իջել է 9-րդ հորիզոնական: Նա ունի 3.5 միավոր:

Գրան Պրիում շարունակում է վստահորեն հանդես գալ չին շախմատիստուհի Ցզյու Վենցզյուն, ով միավորներ է կիսել Բատհույագ Մոնգոնտուուլի (Մոնղոլիա) հետ: Վենցզյուն ունի 5.5 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Նույնքան միավոր ունի նաև Հոու Յիֆանը (Չինաստան), ով զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը: Իսկ Եկատերինա Լանգոն (Ուկրաինա) 4.5 միավորով զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը:

9-րդ տուրում Դանիելյանի մրցակիցն է լինելու Նադեժդա Կոսինցևան (Ռուսաստան), իսկ Մկրտչայնը խաղալու է Վենցզյուի հետ:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---