Օլիմպիադայի կազմկոմիտեն հայտարարել է, որ ազատ տեղերը նախատեսված էին «օլիմպիական ընտանիքի» համար

Օլիմպիադայի կազմկոմիտեն հայտարարել է, որ ազատ տեղերը նախատեսված էին «օլիմպիական ընտանիքի» համար

PanARMENIAN.Net - Նախօրեին տեղի ունեցած տոմսերի հետ կապված սկանդալից հետո, Լոնդոնի Օլիմպիական խաղերի կազմկոմիտեն սկսել է շտապ կարգով լրացնել տրիբունաներում ազատ մնացած տեղերը զինծառայողների և ուսանողների միջոցով: Նախկինում ասվում էր, որ տոմսերի պակասի պայմաններում հարյուրավոր տեղեր են թափուր մնացել հուլիսի 28-ին և 29-ին տեղի ունեցած առափնյա վոլեյբոլի, մարմնամարզության ու լողի մրցումների ժամանակ:

Օլիմպիադայի կազմկոմիտեն հայտարարել է, որ ազատ տեղերը նախատեսված էին «օլիմպիական ընտանիքի» համար՝ սպորտային ֆեդերացիաների, ազգային թիմերի, ՄՕԿ ներկայացուցիչների համար:

Քոեն ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ միայն եզակի տեղեր են ազատ մնացել, հիմնականում տրիբունաները լի են հանդիսատեսով: Կազմակերպիչները խոստացել են, որ այսուհետ կաշխատեն, որ հանդիսատեսի համար որքան հնարավոր է շատ տոմսեր մատչելի լինեն արդեն Օլիմպիադայի ընթացքում:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---