Օլիմպիական խաղերի մրցութային երկու օրերից հետո հայ մարզիկներն առայժմ մեդալներ չեն նվաճել

Օլիմպիական խաղերի մրցութային երկու օրերից հետո հայ մարզիկներն առայժմ մեդալներ չեն նվաճել

PanARMENIAN.Net - Օլիմպիական խաղերի մրցութային երկու օրերից հետո հայ երկրպագուներն առայժմ ուրախանալու առիթ չեն ունեցել: Հայաստանի 25 մարզիկներից պայքարն ավարտել են 6-ը:

Մեդալ նվաճելուն ամենամոտն էր 60 կգ քաշային ձյուդոիստ Հովհաննես Դավթյանը, նա տոնեց 3 հաղթանակ, սակայն 3-րդ տեղի համար գոտեմարտում զիջեց ֆրանսիացի Սոֆիան Միլոսին: Ձյուդոիստ Արմեն Նազարյանը (66 կգ) իր երրորդ Օլիմպիական խաղերում կարողացավ հաղթել ընդամենը մեկ գոտեմարտում:

Բռնցքամարտում Հայաստանի միակ ներկայացուցիչ Անդրանիկ Հակոբյանը (75 կգ) թվում էր կկարողանա հաղթանակով ավարտել ամերիկացի Թերրելլ Գաուշայի դեմ իր առաջին մարտը, սակայն հանդիպման վերջնամասում հայտնվեց նոկդաունում և ավարտեց իր ելույթը:

Սպասելիքները չկարողացավ արդարացնել նաև ամենափորձառու հայ մարզիկը` հրաձիգ Նորայր Բախտամյանը: 10մ օդամղիչ ատրրճանակ ձևում նրան չհաջողվեց դուրս գալ եզրափակիչ փուլ: Բայց, ի տարբերություն այլ մարզիկների, նա դեռ հնարավորություն ունի շտկելու իրավիճակը, իսկ դրա համար նա օգոստոսի 5-ին պետք է ավելի դիպուկ լինի 50 մ ատրճանակ ձևում:

Որակավորման փուլը չեն կարողացել հաղթահարել մարմնամարզիկ Արթուր Դավթյանն ու լողորդուհի Անահիտ Բարսեղյանը:

Իսկ ծանրորդ Տիգրան Մարտիրոսյանը (77 կգ) Օլիմպիադան բաց կթողնի վնասվածքի պատճառով:

Հուլիսի 30-ին հայ մարզիկները մրցելույթներ չունեն, իսկ հուլիսի 31-ին հանդես կգան երկուսը: 100 մետր ազատ ոճում ելույթ կունենա լողորդ Միքայել Քոլոյանը, ու պայքարի մեջ կտեսնենք մեր «ծանր հրետանու» առաջին ներկայացուցչին` ծանրորդ Առաքել Միրզոյանին (69 կգ), որից մեդալի իրական հավակնություններ կան:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---