Վարդան Մնացականյան. Իմ հաջորդ մենամարտը տեղի կունենա Մոսկվայում հոկտեմբերի սկզբին

Վարդան Մնացականյան. Իմ հաջորդ մենամարտը տեղի կունենա Մոսկվայում հոկտեմբերի սկզբին

PanARMENIAN.Net - Հայ քիք-բռնցքամարտիկ Վարդան Մնացականյանը, ով Վալենսիայում` K-1-ում հաղթանակ է տարել Էրիկ Էսպարզա Կորտեսի նկատմամբ, PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ ուրախ է հերթական հաղթանակի համար:

«Այս երեկո կայացել է 13 մենամարտ, որոնցից կարևորագույնում ես էի մենամարտում: Մենամարտը շատ լարված էր, ես ակտիվորեն էի գործում և երրորդ ռաունդում հաղթանակ տարա»,-ասել է Մնացականյանը:

«Իմ հաջորդ մենամարտը տեղի կունենա Մոսկվայում հոկտեմբերի սկզբին, սակայն դեռևս հայտնի չէ, թե ով է լինելու մրցակիցս»,-ընդգծել է Մնացականյանը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---