Լոնդոն-2012. Առաքել Միրզոյանը հրում վարժությունում 0 ստացավ և չկարողացավ պայքարել մեդալի համար

Լոնդոն-2012. Առաքել Միրզոյանը հրում վարժությունում 0 ստացավ և չկարողացավ պայքարել մեդալի համար

PanARMENIAN.Net - Լոնդոնի Օլիմպիական խաղերի ծանրամարտի 69 կգ քաշային կարգում Եվրոպայի չեմպիոն և աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր Առաքել Միրզոյանը չկարողացավ հաջող ելույթ ունենալ:

Հրում վարժությունում նա 2 անգամ մոտեցավ 177 կգ-ին, սակայն այն ոչ մի կերպ չտրվեց ծանրորդին: 3-րդ մոտեցումը, երբ ծանրաձողը կշռում էր 181 կգ, նույնպես անհաջող էր հայ մարզիկի համար: Միրզոյանը 0 ստացավ և լքեց Օլիմպիական խաղերն առանց մեդալի:

Պոկումում Միրզոյանը օգտագործել էր միայն մեկ մոտեցում և արձանագրել 148 կգ:

Օլիմպիական չեմպիոն դարձավ չինացի Քինգֆենգ Լին 344 կգ-ով, արծաթե և բրոնզե մեդալներ նվաճեցին ինդոնեզացի Տրիյատնո Տրիյատնոն ( 333 կգ) և ռումինացի Ռազվան Մարտինը (329 կգ):

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---