Բաքուն նեղացել է Sky News-ից տոմսեր վաճառող ադրբեջանցի պաշտոնյաների մասին հաղորդման համար

Բաքուն նեղացել է Sky News-ից տոմսեր վաճառող ադրբեջանցի պաշտոնյաների մասին հաղորդման համար

PanARMENIAN.Net - Excel կենտրոնի մոտ տոմսերի վաճառքով զբաղվող մարդը, որտեղ անցնում են օլիմպիական մրցումները, հազիվ թե պաշտոնապես Ադրբեջանն էր ներկայացնում, հայտարարել են Լոնդոնի Օլիմպիական խաղերում ադրբեջանական պատվիրակության անդամները:

«Տոմսերը չեն հերիքում նույնիսկ ադրբեջանցիների համար: Ես ինքս գնում եմ տոմսերը 125 ֆունտով և փոխանցում եմ Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցիչներին: Վերջին շաբաթում, Օլիմպիադայի մեկնարկից ի վեր, ես 2000 ֆունտ եմ ծախսել տոմսերի համար: Ոչ ոք չի կարող այդքան տոմս ունենալ, որքան ասվում է հաղորդագրության մեջ»,-Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Մադաթովի խոսնք է մեջբերում Բի-բի-սիի ադրբեջանական ծառայությունը:

Ըստ բրիտանական Sky News-ի, թաքնված տեսախցիկը գրանցել է, թե ինչպես են ադրբեջանցի պաշտոնյաները օլիմպիական մրցումների տոմսեր վաճառում Լոնդոնի Excel կենտրոնի առջև:

Sky News-ը պնդում է, որ տոմսերի վրա, որոնք վաճառում է ադրբեջանական դրոշն ուսերին գցած ոմն մեկը, ընթերցվում է «Ադրբեջանական օլիմպիական կոմիտե» գրառումը:

Մադաթովը ժխտել է այդ տեղեկությունը և նշել է, որ այդ պնդումը չի համապատասխանում իրականությանը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---