Լոնդոն-2012. Մելինե Դալուզյանը պոկում վարժությունն ավարտեց 6-րդ տեղում

Լոնդոն-2012. Մելինե Դալուզյանը պոկում վարժությունն ավարտեց  6-րդ  տեղում

PanARMENIAN.Net - Օգոստոսի 1-ին Օլիմպիական խաղերում պայքարի մեջ մտավ Եվրոպայի կրկնակի չեմպիոն և աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Մելինե Դալուզյանը:

Պոկում վարժությունում հայ մարզուհին առաջին մոտեցմամբ հեշտությամբ բարձրացրեց 111 կգ: Այնուհետև նա մոտեցավ 115 կգ քաշին և չկարողացավ պահել գլխավերևում: 3-րդ փորձն էլ էր անհաջող, և Դալուզյանը վարժությունն ավարտեց 6-րդ տեղում:

Պոկման առաջատարը 115 կգ-ով Սիմ Ռիմ Յոնգն է (ԿԺԴՀ), Դինա Սազանավեցը (Բելառուս) նույնքան քաշով 2-րդն է, իսկ 3-րդ տեղը զբաղեցնում է ղազախ Աննա Նուռմուկխամբետովան, որը ևս բարձրացրել է 115 կգ:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---