Ամերիկացի լանդշաֆտային դիզայներ Ջեյմս Քորները կբարեկարգի Լոնդոնի Օլիմպիական զբոսայգին

Ամերիկացի լանդշաֆտային դիզայներ Ջեյմս Քորները կբարեկարգի Լոնդոնի Օլիմպիական զբոսայգին

PanARMENIAN.Net - Անվանի ամերիկացի լանդշաֆտային դիզայներ Ջեյմս Քորները մտադիր է բարեկարգել Լոնդոնում Օլիմպիական զբոսայգու հարավային մասը, որտեղ նա պլանավորում է ստեղծել «ակտիվ տարածություններ», այդ թվում նաև տեղեր պիկնիկների համար:

22,3 հա տարածքով զբոսայգու նոր դիզայնի գլխավոր տարրը կդառնա 12 մետր լայնությամբ ծառուղին, որի կողքին գտնվելու են բարձր խոտով բաժանված հարթակները:

Նա հավելել է, որ այդ «ակտիվ տարածություններում» գտնվելու են տարբեր ատրակցիոններ, լեռնագնացությամբ զբաղվելու համար պատ և հարթակ, ինչպես նաև այստեղ նախատեսվելու են տեղեր պիկնիկների, համերգների և տարբեր միջոցառումների համար:

Վերակառուցման շրջանակներում, որը նախատեսվում է ավարտել 2014-ի գարնանը, զբոսայգում ավելանալու է կանաչ տարածությունների քանակը, որոնցով զբաղվելու է հատուկ հրավիրված հոլանդացի դիզայներ Պիտ Ուդոլֆը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---