Բելառուս մուրճի նետող Իվան Տիխոնը հեռացվել է Օլիմպիադայից դոպինգի պատճառով

Բելառուս մուրճի նետող Իվան Տիխոնը հեռացվել է Օլիմպիադայից դոպինգի պատճառով

PanARMENIAN.Net - Բելառուս մուրճի նետող Իվան Տիխոնը հեռացվել է Օլիմպիադայի մասնակցությունից դոպինգ-նմուշի կրկնակի հետազոտության արդյունքում, որը վերցվել է 2004-ին:

Այդ մասին հաղորդել է Բելառուսի կառավարության փոխվարչապետ Անատոլի Տոզիկը, ում մեջբերում է «Ռ-Սպորտը»:

Թեթև ատլետիկայի ներկայացուցիչները պայքարը սկսելու են օգոստոսի 3-ին: «Թեթև ատլետիկայի մեր ֆեդերացիան ստիպված էր Լոնդոնի Օլիմպիադայի մրցումներից հանել մուրճի նետող Իվան Տիխոնին: Դա արվել է Թեթև ատլետիկայի միջազգային ֆեդերացիայի պահանջով: Նրա որոշումը հիմնվել է Տիխոնի դոպինգ-նմուշի կրկնակի վերլուծության վրա, որը վերցվել է 8 տարի առաջ Աթենքի Օլիմպիադայում»,- հաղորդել է Տոզիկը:

Նա նաև նշել է, որ ներկա Օլիմպիադայից առաջ վերցված նմուշները ցույց են տվել մարզիկի օրգանիզմի բացարձակ մաքրությունը և բարձրագույն պարգևի համար պայքարելու նրա պատրաստվածությունը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---