FEMEN-ի ուկրաինացի ակտիվիստներն Օլիմպիական խաղերի ժամանակ թոփլես-ակցիա են կազմակերպել

FEMEN-ի ուկրաինացի ակտիվիստներն Օլիմպիական խաղերի ժամանակ թոփլես-ակցիա են կազմակերպել

PanARMENIAN.Net - FEMEN-ի հայտնի սկանդալային ուկրաինուհի ակտիվիստները հերթական թոփլես -ակցիան են կազմակերպել, այս անգամ` Օլիմպիական խաղերի ժամանակ:

Աղջիկները բացել են կուրծքը` բողոքելով «արյունալի իսլամիստական ռեժիմների» դեմ, որոնց իբրև թե սատարում է Միջազգային օլիմպիական կոմիտեն:

Մինչև գոտկատեղը մերկ 4 ֆեմինիստուհիների կրծքերի վրա գրված է եղել «Ոչ շարիաթին»: Նրանք եկել են Թաուեր կամուրջի մոտ և կազմակերպել «Արաբական մարաթոն» ակցիան:

FЕMEN-ը ՄՕԿ-ից պահանջել է «թույլ չտալ շարիաթի օիրենքներով ապրող երկրներին մասնակցել օլիմպիական խաղերին, քանի որ շարիաթի օրենքները խիստ հակասում են օլիմպիական սկզբունքներին և մարդասիրությանը»:

Ոստիկաններն արագ ձերբակալել են աղջիկներին, թեև նրանք փորձել են ընդդիմանալ: Նրանց տարել են ոստիկանական բաժանմունք, որտեղ տուգանել են հասարակական կարգը խանգարելու համար, գրում է ՌԲԿ-ն:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---