Եգիպտոսի նախագահը, վախենալով ժողովրդի ցասումից, չի մասնակցի «չմիացած երկրների» հանդիպմանն Իրանում

Եգիպտոսի նախագահը, վախենալով ժողովրդի ցասումից, չի մասնակցի «չմիացած երկրների» հանդիպմանն Իրանում

PanARMENIAN.Net - Եգիպտոսի նախագահ Մուհամմեդ Մուրսին հայտարարել է, որ մտադիր չէ մասնակցել այսպես կոչված «չմիացած երկրների» համագումարին, որը պետք է կայանա 3 շաբաթ անց Իրանում:

Ինչպես հայտնում է «Ռոսբալտը», Zman.com-ի վրա հղումով, Մուրսիի նման որոշումը թելադրված է ժողովրդի հնարավոր բացասական արձագանքով:

Թեհրանը պաշտոնապես սատարում է Սիրիայի նախագահ Ասադին և Մուրսիի այցը Իրան կարող է բացասական արձագանքներ ունենալ Արևմուտքում, որի հետ Մուրսին չի ցանկանում փչացնել հարաբերությունները:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---