Հռիփսիմե Խուրշուդյանը Օլիմպիական խաղերում նվաճել է բրոնզե մեդալ

Հռիփսիմե Խուրշուդյանը Օլիմպիական խաղերում նվաճել է բրոնզե մեդալ

PanARMENIAN.Net - Հայ ծանրորդներից վերջինը Օլիմպիական խաղերում +75 կգ քաշային կարգում հանդես եկավ Եվրոպայի չեմպիոն և աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Հռիփսիմե Խուրշուդյանը:

Պոկման ժամանակ հայ մարզուհին արդյունավետ օգտագործեց երկու մոտեցում` բարձրացնելով 124 և 128 կգ-ոց ծանրաձողերը:

Հրումում Խորշուդյանը նախ բարձրացրել է 158 կգ, այնուհետև երկու փորձից նրան հաջողվել է գլխավերևում պահել 166 կգ: Երկամարտի արդյունքում նա ցույց է տվել 294 կգ արդյունք և նվաճել Օլիմպիական բրոնզե մեդալ:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---