5 օգոստոսի 2012 - 23:13 AMT
Արսեն Ջուլֆալակյանը 16-ամյա ընդմիջումից հետո Հայաստանի համար նվաճեց Օլիմպիական խաղերի արծաթե մեդալ

Օգոստոսի 5-ին Օլիմպիական խաղերում 74 կգ քաշային հունահռոմեական ոճի ըմբիշ Եվրոպայի չեմպիոն և աշխարհի առաջնությունների արծաթե և բրոնզե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանը նվաճեց արծաթե մեդալ:

Եզրափակչում Արսեն Ջուլֆալակյանը զիջեց աշխարհի չեմպիոն ռուս Ռոման Վլասովին: Առաջին մրցափուլն ավարտեց ռուս ըմբիշի հաղթանակով 1:0 հաշվով: Երկրորդում էլ էր նա ավելի ուժեղ և նվաճեց ոսկե մեդալ:

Վերջին անգամ Օլիմպիական խաղերում արծաթե մեդալ նվաճել է ազատ ոճի ըմբիշ Արմեն Մկրտչյանը 1996 թվականի Ատլանտայի Օլիմպիական խաղերում:

74 կգ քաշային կարգում բրոնզե մեդալներ են նվաճել Ալեքսանդր Կազակևիչն (Լիտվա) ու Էմին Ահմադովը (Ադրբեջան):