Դավիթ Նալբանդյանը АТР վարկանիշում զբաղեցնում է 38-րդ հորիզոնականը

Դավիթ Նալբանդյանը АТР վարկանիշում զբաղեցնում է 38-րդ հորիզոնականը

PanARMENIAN.Net - Օգոստոսի 6-ին, АТР-ն հրապարակել է աշխարհի ուժեղագույն թենիսիստների հերթական վարկանիշային ցուցակը: Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը իր դիրքերը բարելավել է 3 հորիզոնականով: Այժմ նա 980 միավորով զբաղեցնում է 38-րդ հորիզոնականը:

Աշխարհի լավագույն թենիսիստների ցուցակը շարունակում է գլխավորել շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը` 11435 միավորով, ով Օլիմպիական խաղերում նվաճել է արծաթե մեդալ: Նովակ Ջոկովիչը 11270 միավորով երկրորդ հորիզոնականում է: Աշխարհի ուժեղագույն թենիսիստների եռյակը եզրափակում է իսպանացի Ռաֆայել Նադալը, ով ունի 8905 միավոր:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---