Լոնդոն-2012. Արթուր Ալեքսանյանը դուրս եկավ 1/4 եզրափակիչ

Լոնդոն-2012. Արթուր Ալեքսանյանը դուրս եկավ 1/4 եզրափակիչ

PanARMENIAN.Net - 30-րդ ամառային Օլիմպիական խաղերի հունահռոմեական ըմբշամարտի մրցաշարի 96 կգ քաշայինների պայքարի 1/8 եզրափակչում Եվրոպայի չեմպիոն և աշխարհի երիտասարդական առաջնության հաղթող Արթուր Ալեքսանյանը հանդիպեց իտալացի Դաիգորո Տիմոնչինիին: Հայ ըմբիշը 3:0 հաշվով վստահ հաղթանակ տոնեց երկու մրցափուլերում:

Առաջին մրցափուլում Ալեքսանյանն անհամեմատ ակտիվ էր ու կարողացավ այն ավարտել իր օգտին` հաղթելով 1:0 հաշվով: Երկրորդում էլ նա հիանալի գործեց պարտերում և վաստակեց 2 միավոր:

1/4 եզրափակչում Ալեքսանյանի մրցակիցը կլինի Ղասեմ Ռեզաեին (Իրան), որը հաղթել է Չենկ Իլդիմին (Թուրքիա): 66 կգ քաշայինների որակավորման փուլում Հովհաննես Վարդերեսյանը երկու մրցափուլերում զիջել է կորեացի Կիմ Հուեոնվուին:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---