Լոնդոն-2012. Արթուր Ալեքսանյանը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ

Լոնդոն-2012. Արթուր Ալեքսանյանը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ

PanARMENIAN.Net - 96 կգ քաշային հունահռոմեական ոճի ըմբիշ Եվրոպայի չեմպիոն և աշխարհի երիտասարդական առաջնության հաղթող Արթուր Ալեքսանյանը Օլիմպիական խաղերի 1/4 եզրափակչում զիջեց Ղասեմ Ռեզաեին (Իրան):

Առաջին մրցափուլն ավարտվեց իրանցի մարզիկի հաղթանակով 2:0 հաշվով: Երկրորդում էլ էր նա ավելի ուժեղ և դուրս եկավ կիսաեզրափակիչ:

Իսկ կիսաեզրափակչում Ռեզաեին կհանդիպի Հասինե Այարի (Թունիս)- Յունիյոր Ֆալկոն (Կուբա) զույգի հաղթողի հետ: Մինչ այդ` 1/8 եզրափակչում, հայ ըմբիշը վստահ հաղթանակ էր տարել իտալացի Դաիգորո Տիմոնչինիի նկատմամբ:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---