Լոնդոնում կորել են Կամերունի օլիմպիական հավաքականի յոթ մարզիկներ

Լոնդոնում կորել են Կամերունի օլիմպիական հավաքականի յոթ մարզիկներ

PanARMENIAN.Net - Կամերունի հավաքականի մարզական պաշտոնյաները հայտարարում են, որ չգիտեն, թե որտեղ են գտնվում երկրի օլիմպիական հավաքականի յոթ մարզիկները:

Ենթադրվում է, որ 5 բռնցքամարտիկները, լողորդը և կին ֆուտբոլիստը լքել են Կամերունի հավաքականը, որպեսզի տնտեսական պատճառներով մնան Եվրոպայում:

Կամերունի ֆուտբոլի կանանց հավաքականի պահեստային դարպասապահն անհետացել էր մինչև Լոնդոնի Օլիմպիադայի սկսվելը: Մնացած փախած մարզիկներին չեն կարողացել գտնել Օլիմպիական գյուղում:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---