Լոնդոն-2012. Հայտնի են բրոնզե մեդալի համար պայքարում հայ ըմբիշների մրցակիցները

Լոնդոն-2012. Հայտնի են բրոնզե մեդալի համար պայքարում հայ ըմբիշների մրցակիցները

PanARMENIAN.Net - 96 կգ քաշային կարգում Եվրոպայի չեմպիոն և աշխարհի երիտասարդական առաջնության հաղթող Արթուր Ալեքսանյանը Օլիմպիական բրոնզե մեդալի համար պայքարի առաջին մարտում կհանդիպի թուրք Չենկ Իլդեմին: Հաղթելու դեպքում նրա մրցակիցը կլինի կուբացի Յունիյոր Ֆալկոն:

Այս քաշային կարգում ոսկե մեդալի համար կպայքարեն իրանցի Ղասեմ Ռեզաեին, որին Ալեքսանյանը զիջել է 1/4 եզրափակչում, և Ռուստամ Տոտրովը (Ռուսաստան):

Իսկ ահա 66 քաշային կարգում Հովհաննես Վարդերեսյանը առաջին սփոփիչ մենամարտում կհանդիպի Կուբայի ներկայացուցիչ Պեդրո Մուլենսի հետ: Հաղթանակի դեպքում, հայ ըմբիշի մրցակիցը կլինի Էդգարաս Վենցկաիտիստը (Լիտվա): Նշենք, որ այս քաշում Օլիմպիական ոսկու համար կպայքարեն Թոմաս Լորինչը (Հունգարիա) և Կիմ Հունեյուն (Կորեա):

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---