Օլիմպիական խաղեր. Արթուր Ալեքսանյանը բրոնզե մեդալի համար կգոտեմարտի Յունիյոր Ֆալկոնի դեմ

Օլիմպիական խաղեր. Արթուր Ալեքսանյանը բրոնզե մեդալի համար կգոտեմարտի Յունիյոր Ֆալկոնի դեմ

PanARMENIAN.Net - Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալի համար առաջին մարտում 96 կգ քաշային կարգի հունահռոմեական ըմբիշ Եվրոպայի չեմպիոն և աշխարհի երիտասարդական առաջնության հաղթող Արթուր Ալեքսանյանը հանդիպեց թուրք Չենկ Իլդեմին:

Հանդիպման ելքը վճռվեց երկու մրցափուլերում, որտեղ ավելի ուժեղ էր Ալեքսանյանը: Նա առավելության հասավ 3:0 հաշվով:

Բրոնզե մեդալի համար գոտեմարտում հայ ըմբիշը կպայքարի կուբացի Յունիյոր Ֆալկոնի դեմ:

Այս քաշային կարգում ոսկե մեդալը կվիճարկեն իրանցի Ղասեմ Ռեզաեին, որին Ալեքսանյանը զիջել է 1/4 եզրափակչում, և Ռուստամ Տոտրովը (Ռուսաստան):

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---