Ըմբիշ Արթուր Ալեքսանյանը հռչակվեց Օլիմպիական բրոնզե մեդալակիր 7 օգոստոսի 2012 - 22:51 AMT PanARMENIAN.Net - Լոնոդնում ավարտվում է Օլիմպիական խաղերի հունահռոմեական ըմբշամարտի մենամարտերը: Օգոստոսի 7-ին Հայաստանի ներկայացուցիչ Եվրոպայի չեմպիոն և աշխարհի երիտասարդական առաջնության հաղթող Արթուր Ալեքսանյանը մինչև 96 կգ քաշային կարգում բրոնզե մեդալի համար պայքարեց կուբացի Յունյոր Ֆալկոնի դեմ: Առաջին մրցափուլում Ալեքսանյանը շատ հստակ կատարեց գլորումը և հաղթեց 2:0 հաշվով: Կարևոր ու լարված ստացվեց երկրորդ մրցափուլը: Այստեղ հայ ըմբիշը հիանալի գործեց, կարողացավ դուրս հրել մրցակցին գորգից և հաղթեց 1:0 հաշվով: Երկու մրցափուլերում Ալեքսանյանը տոնեց հիանալի հաղթանակ և հռչավեց Օլիմպիական բրոնզե մեդալակիր: Մինչ այս Հայաստանի հունահռոմեական հավաքականից Օլիմպիական արծաթե մեդալ է նվաճել Արսեն Ջուլֆալակյանը (74 կգ), իսկ ծանրորդ Հռիփսիմե Խուրշուդյանը (+75 կգ) դարձել է բրոնզե մեդալակիր: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Աբրահամյան․ 2023թ. ընթացքում Ադրբեջանը հնարավորություն է ստացել բավականին լուրջ առավելություն ստանալ ռազմավարական առումով Նրա խոսքով՝ Ադրբեջանը բավականին ագրեսիվ քաղաքականություն էր վարում ՀՀ-ի նկատմամբ Օրգանական քիմիայի ինստիտուտի հարևանությամբ շինարարությունը դադարեցվել է Համապատասխան արձանագրություն է կազմվել իրավախախտում իրականացրած ընկերության նկատմամբ ՀՀ-ն չի միացել ԵԽ արդարադատության նախարարների՝ Ուկրաինային առնչվող հռչակագրին Հռչակագրով նախարարները ողջունել են Ուկրաինայի կողմից Հռոմի ստատուտի վավերացման գործընթացը ՀՀ կայցելի Լյուքսեմբուրգի փոխվարչապետը․ Նա կմասնակցի Yerevan Dialogue համաժողովին Նա կհանդիպի նաև Միրզոյանի հետ |