Ժակ Ռոգգեն այցելել է Sochi.Park-ի շնորհանդեսային հրապարակը

Ժակ Ռոգգեն այցելել է Sochi.Park-ի շնորհանդեսային հրապարակը

PanARMENIAN.Net - ՄՕԿ-ի նախագահ Ժակ Ռոգգեն այցելել է Լոնդոնում Sochi.Park ` հաջորդ Օլիմպիական և Պարալիմպիական խաղերի շներհանդեսային հրապարակ: Հաջորդ Օլիմպիական խաղերը կայանալու են Սոչիում, 2014թ: ՄՕԿ-ի ղեկավարի համար էքսկուրսիան անցկացրել են «Սոչի 2014-ի» կազմկոմիտեի նախագահ Դմիտրի Չենիշենկոն և «Սոչի 2014-ի» կամավորները:

Տաղավարը դիտելիս Ռոգեն վիրտուալ ճանապարհորդություն է կատարել 2014-Օլիմպիադայի մայրաքաղաք: ՄՕԿ-ի ղեկավարն ընդգծել է ռուսական տաղավարի արդիականությունը, որը լավագույնս համապատասխանում է Սոչիում կայանալիք խաղերի մթնոլորտին, հաղորդում է «Սոչի 2014-ի» կազմկոմիտեի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---