Սաուդյան Արաբիան կփակի իսրայելյան ինքնաթիռների համար իր օդային տարածքը` Իրանի դեմ օպերացիայի դեպքում

Սաուդյան Արաբիան կփակի իսրայելյան ինքնաթիռների համար իր օդային տարածքը` Իրանի դեմ օպերացիայի դեպքում

PanARMENIAN.Net - Սաուդյան Արաբիայի իշխանությունները հայտարարել են, որ թույլ չեն տա, որ իրենց տարածքի վրայով թռչեն Իսրայելի ռազմական ինքնաթիռները` Իրանի դեմ ռազմական գործողություններ սկսելու դեպքում: Համապատասխան որոշումը Թել-Ավիվին է ուղարկվել ԱՄՆ նախագահի վարչակազմի միջոցով:

Նման նոտան խոսում է Իրանի դեմ Իսրայելի միակողմանի գործողությունների նկատմամբ Էր-Ռիյադի բացասական վերաբերմունքի մասին:

Ինչպես գրում է MIGNews-ը, փորձագետները կարծում են, որ եթե Իրանի դեմ իրականացվի միջազգային համաձայնեցված ռազմական օպերացիա, սաուդացիները թույլ կտան իրենց տարածքի վրայով թռիչել, գոնե, ամերիկյան ինքնաթիռներին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---