ԻՐԵՆՑ ՀԱՅՐԵՆԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻՑ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԱՐՑԱԽԻ ՀԱՅԵՐԸ ԲՆԱԿԵՑՎՈՒՄ ԵՆ ՔԱՐՎԱՉԱՐՈՒՄ

PanARMENIAN.Net - «Քարվաչարայի տարածքները անկանոն վերաբնակեցվում են Հյուսիսային Արցախից տեղահանված հայերով: Դժբախտաբար պաշտոնական Երեւանի եւ Ստեփանավանի հայտարարություններն այն մասին, որ անվտանգության գոտու տարածքները վերաբնակեցման մասին պետական քաղաքականություն չկա, համապատասխանում է իրականությանը», այսօրվա համարում գրում է «Ազգ» թերթը: Միեւնույն ժամանակ, նշում է հոդվածի հեղինակը, Ադրբեջանում անցկացվում է ԼՂՀ գրավյալ տարածքների նախկին հայկական բնակավայրերում վերաբնակեցման պաշտոնական քաղաքականություն: Քարվաչարայում բնակվում են ետաշեն,Շահումյան եւ այլ շրջաններից տեղահանված բնակիչները: 1991 թվականի մայիսին, հիշեցնում է թերթը, խորհրդային բանակը եւ ՕՄՕՆ-ը իրականացրել են Հյուսիսային Արցախի հայկական գյուղերից բնակիչների տեղահանման գործողություններ: «Մեր տները մնացել են Մռավի լեռներից այն կողմ», ասում են Քարվաչարայի ներկայիս բնակիչները: ետաշենցի Եղիշ Մարկոսյանը անցել է նախկին Քելբաջարի շրջանի ողջ տարածքը: Նա ցույց է տվել թերթի լրագրողին հազարավոր խաչքարեր, եկեղեցիներ, վանքեր: «Որտեղի՞ց թուրքերին խաչքարեր, եկեղեցիներ եւ վանքեր», հարցնում է նա: «Դեռեւս 150 տարի առաջ այս եղել է հայերով բնակեցված հող»: Երբ 1993 թվականին հայկական ուժերը մտել են Քելբաջար, քաղաքային գավառագիտական թանգարանում նրանք գտել են հայերեն գրերով 10-րդ դարի խաչքար, որը այցելուներին ներկայացվել է որպես ադրբեջանական մշակույթի հուշարձան: Քելբաջարի տարածքում գտնվում է նաեւ նշանավոր Դադիվանքը, որտեղ, ըստ ավանդության` պահպանվել են սուրբ Ֆադեյ առաքյալի` Հայաստանի լուսավորչի մասունքները: Քելբաջար անվանումն ինքը հայերեն Քավաչարի աղավաղված ձեւն է: «Այս հողը հայկական է եղել, եւ կմնա հայկական», եզրափակում է նախկին գետաշենցին:


 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---