Կայացել է Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի վիճակահանությունը

Կայացել է Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի վիճակահանությունը

PanARMENIAN.Net - Շվեյցարական Նյոնում` ՈՒԵՖԱ-ի կենտրոնակայանում, տեղի է ունեցել Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի վիճակահանությունը, որը վերջինն է խմբային փուլի մեկնարկից առաջ:

Առաջին խաղերը կկայանան օգոստոսի 21-ին և 22-ին, իսկ պատասխան մենամարտերը տեղի կունենա մեկ շաբաթ հետո: Տասը հաղթողները ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի խմբային փուլում կմիանան 22 ակումբներին, որոնք ստացել են ուղեգրեր: Այս փուլի վիճակահանությունը պլանավորված է օգոստոսի 30-ին և տեղի կունենա Մոնակոյում: Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլում պարտվողները կշարունակեն պայքարը ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի խմբային փուլում:

ԲԱՏԷ-ն, որտեղ հանդես է գալիս Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Զավեն Բադոյանը, կհանդիպի «Հապոելի» (Իսրայել) հետ:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---