Քենիան ցանկանում է անցկացնել 2024-ի ամառային Օլիմպիական խաղերը

Քենիան ցանկանում է անցկացնել 2024-ի ամառային Օլիմպիական խաղերը

PanARMENIAN.Net - Քենիան ցանկանում է ձեռք բերել 2024-ի ամառային Օլիմպիական խաղերի անցկացման իրավունքը: Այդ մասին հայտարարել է Լոնդոնում գտնվող Քենիայի վարչապետ Ռաիլա Օդինգան:

«Քենիան պատրաստ է դառնալ առաջին աֆրիկյան երկիրը, որի տարածքում տեղի կունենա Օլիմպիադան»,- ասել է նա այսօր բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում: Օդինգան ժամանել է Լոնդոն ներկա Օլիմպիադայի խաղերին ներկա գտնվելու համար:

«Դեռ 1968-ին մենք մեր առաջ նպատակ էինք դրել անցկացնել Օլիմպիադան»,- հաղորդել է վարչապետը: Սակայն, մասնագետների կարծիքով, Քենիան լուրջ մրցակիցներ ունի: 2024-ի Օլիմպիադայի անցկացման իրավունքը ցանկանում են ձեռք բերել Արգենտինան, Մարոկկոն, Եգիպտոսը, ինչպես նաև Նյու Յորքը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---