ՏԱՆԿԱՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ԳՈՐԾԱՐԱՆԸ ՎՐԱՍՏԱՆԻՆ ՀԱՆՁՆԵԼՈՒՑ ՀԵՏՈ ԽՆԴԻՐՆԵՐ ԿԱՐՈՂ ԵՆ ԱՌԱՋԱՆԱԼ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՏ

PanARMENIAN.Net - Հարավային Կովկասում միակը հանդիսացող Անդրկովկասի ռուսաստանյան զորախմբի Թբիլիսիի տանկավերանորոգման գործարանը նախօրեին փոխանցվել է Վրաստանի պաշտպանության նախարարությանը: Այդ ձեռնարկության փոխանցումն իրականացվել է անցյալ տարեվերջին ստորագրված համաձայնագրի շրջանակներում: Վրաստանի պաշտպանության նախարարությունը պարտավորվել է չխոչընդոտել ռուսաստանյան զրահատեխնիկայի վերանորոգմանը, որն, կկատարվի կոնկրետ պայմանագրերի հիման վրա: Ինչպես տեղեկացնում է «Նեզավիսիմայա գազետան», խնդիրներ կարող են առաջանալ Ադրբեջանի հետ, քանի որ մինչեւ վերջերս Թբիլիսիում վերանորոգվում էին ոչ միայն ռուսաստանյան եւ վրացական տանկերը, այլեւ հայկական բանակի զրահատեխնիկան: Այդ կապակցությամբ մի քանի տարի առաջ պաշտոնական Բաքուն մեղադրել է Վրաստանին Երեւանին ռազմական օգնություն ցուցաբերելու առնչությամբ: Բաքուն հրաժարվել է Վրաստանի եւ ԱՌԶԽ հրամանատարության կողմից ադրբեջանական բանակին նման օգնության տրամադրումից: Վրաստանի պաշտպանության նախարարությունում այդ կապակցությամբ հրաժարվել են մեկնաբանություններ անելուց` պատասխանելով, որ այդ թեմայով խոսելը վաղաժամ է: Զինվորական փորձագետ Կոբա Լիկլիկաձեն, ինչպես տեղեկացնում է «ՆԳ»-ն, նույնպես գտնում է, որ վաղաժամկետ է խոսել Վրաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների սրման մասին, սակայն այլ պատճառով: «Իմ տվյալներով` տանկավերանորոգման գործարանի հետ նույն իրավիճակն է, ինչ որ ԱՌԶԽ այլ օբյեկտների, որոնք ռուսաստանյան կողմն իր ժամանակին հանձնել է Վրաստանին. պահեստները, զորանոցները, տեխնիկան մեզ հանձնվել են կողոպտված եւ շահագործման համար ոչ պիտանի վիճակում: Այնպես որ, մոտ ապագայում ավելի ճիշտ կլինի խոսել գործարանի վերանորոգման մասին», ասել է նա «ՆԳ»-ին:


 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---