Ախալքալաքի թիվ 62 ռուսական ռազմակայնն արդեն մեկ ամսից ավելի է սպասում է սպայակազմի համալրման

PanARMENIAN.Net - Ախալքալաքի թիվ 62 ռուսական ռազմակայանն արդեն մեկ ամսից ավելի սպասում է սպայակազմի համալրման: Անդրկովկասում ռուսաստանյան զորախմբի նոր հրամանատարի նշանակումից հետո միջին եւ ստորին սպայակազմի մոտ 800 հայազգի զինվորականներ տեղափոխվել են Ռուսաստանի Դաշնության այլ զորամասեր: Նրանց փոխարինման համար Ախալքալաք են գործուղվել մոտ 500 ռուս սպաներ: Սակայն մեկ ամիս է, ինչ նրանք Գյումրիում են եւ սպասում են Վրաստանից Ախալքալաք մուտքի թույլտվության: Եթե նախկինում նման խնդիրները լուծվում էին վրաց սահմանապահներին կաշառք տրամադրելով, ապա այժմ այդ մեթոդը չի գործում ռուս զինվորականների համար:


 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---