Հարավային Կորեան սեպտեմբերին կվերսկսի Իրանից նավթի ներկրումն օրական մինչև 200 հազար բարել ծավալով

Հարավային Կորեան սեպտեմբերին կվերսկսի Իրանից նավթի ներկրումն օրական մինչև 200 հազար բարել ծավալով

PanARMENIAN.Net - Հարավային Կորեան սեպտեմբերին կվերսկսի Իրանից նավթի ներկրումն օրական մինչև 200 հազար բարելով: Այդ մասին երկուշաբթի օրը հաղորդում է Ռոյթերս գործակալությունը` մեջբերելով Հարավային Կորեայի էկոնոմիկայի նախարարության աղբյուրը:

Իրանական նավթի ներկրումը վերսկսելու որոշումը հարավկորեական իշխանություններն ընդունել են այն բանից հետո, երբ Իրանն առաջարկել է Սեուլին նավթն առաքել իրանական տանկերներով և ապահովագրել դրանք Թեհրանի հաշվին:

Ինչպես ավելի վաղ հաղորդել է իրանական Fars News գործակալությունը, Իրանն առաջարկել է Սեուլին ապահովագրել նավթ մատակարարող տանկերները մեկ մլրդ դոլարով:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---