Ֆրանսիան Ադրբեջանի 2 դիվանագետի «անցանկալի անձ» է հայտարարել

Ֆրանսիան Ադրբեջանի 2 դիվանագետի «անցանկալի անձ» է  հայտարարել

PanARMENIAN.Net - Ֆրանսիան Ադրբեջանի 2 դիվանագետի «անցանկալի անձ» է հայտարարել՝ արձագանքելով Բաքվի նմանատիպ որոշմանը, որով 2 ֆրանսիցաի դիվանագետ «պերսոն նոն գրատա» էին հայտարարվել։ Այդ մասին ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարության մեջ։

«Կտրականապես հերքում ենք Ադրբեջանի կողմից իր որոշումը հիմնավորելու համար ներկայացված պնդումները։ Փոխադարձաբար Ֆրանսիան «պերսոնա նոն գրատա» է հայտարարում Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանատան երկու աշխատակցի»,- ասվում է հայտարարության մեջ։

Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանը կանչվել է ԱԳՆ՝ այդ մասին իրազեկվելու համար։

Դեկտեմբերի 26–ին Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Անն Բուայոնին կանչել են Արտաքին գործերի նախարարություն, որտեղ նրան բողոքի նոտա են հանձնել։ Ֆրանսիայի դեսպանատան 2 աշխատակից Ադրբեջանի կառավարության կողմից հայտարարվել է «պերսոնա նոն գրատա»։

Ավելի վաղ ադրբեջանական ԶԼՄ–ները հայտնել էին, թե Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանատանը նստավայր է հայտնաբերվել, որը, իբր, հետախուզական գործողություններ է իրականացրել։ Մինչ այդ ֆրանսիական լրատվամիջոցները հայտնել էին, որ Ֆրանսիայի ծառայությունները բացահայտել են երկրի տարածքում Ադրբեջանի հատուկ ծառայությունների համար աշխատող լրագրողների։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---