ՎԱԽՃԱՆՎԵԼ Է ՎՐԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏ ԶՈՒՐԱԲ ԺՎԱՆԻԱՆ

PanARMENIAN.Net - Փետրվարի լույս 3-ի գիշերը վախճանվել է Վրաստանի վարչապետ Զուրաբ Ժվանիան: Մահվան վարկածներից մեկը բնական գազով թունավորումն է: Ժվանինա գտնվել է իր ընկերոջ` Քվեմո Քարթլիի նահանգապետ Ռաուլ Յուսուպովի տանը: Պահակազորը փորձել է հեռախոսակապ հաստատել իրենց պետի հետ, սակայն ապարդյուն: Առավոտյան ժամը 4-ին մոտ որոշվել է ջարդել բնակարանի դուռը, որտեղ գտնվել է Վրաստանի վարչապետը: Հայտնաբերվել են երկու ընկերների անկենդան մարմինները: Սենյակում եղել է Իրանի արտադրության գազի տաքացուցիչ, որը եւ կարող էր մահվան պատճառ դառնալ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---