Նոր մարզչի ղեկավարությամբ առաջին խաղում «Կուբանը» 1:2 հաշվով զիջել է «Ալանիային»

Նոր մարզչի ղեկավարությամբ առաջին խաղում «Կուբանը» 1:2 հաշվով զիջել է «Ալանիային»

PanARMENIAN.Net - Նոր մարզիչ Յուրի Կրասնոժանի ղեկավարությամբ «Կուբանը» զիջել է Վլադիկավկազի «Ալանիային»:

Ռուսաստանի առաջնության 5-րդ տուրի խաղում «Կուբանը» պարտվել է 1:2 հաշվով:

26-րդ րոպեին Կրասնոժանի մարզիկները խաղադաշտում մնացին 10 հոգով: Կրասնոդարի թիմի հիմնական կազմում խաղում էր նաև Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելլին, իսկ Արաս Օզբիլիսը դուրս է եկել փոխարինման:

«Կուբանն» ունի 6 միավոր և մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 12-րդ հորիզոնականը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---