WTA-ն հայտարարել է «Գեղեցկության ուժ» նոր գովազդային քարոզարշավի մեկնարկի մասին (վիդեո)

WTA-ն հայտարարել է «Գեղեցկության ուժ» նոր գովազդային քարոզարշավի մեկնարկի մասին

PanARMENIAN.Net - Կանանց թենիսի ասոցիացիան հայտարարել է «Գեղեցկության ուժ» նոր գովազդային քարոզարշավի մեկնարկի մասին: Այդ ընկերության հայեցակարգի համաձայն, կինոյի, երաժշտության, սպորտի և բիզնեսի ոլորտներում անվանի մարդիկ կպատմեն կանանց թենիսի հանդեպ իրենց սիրո մասին:

Նախագծի առաջին փուլին կմասնակցեն «Գրեմմիի» մրցանակակիրներ, սոուլ երգչուհի Արետա Ֆրանկլինը, դերասանուհի Սյուզան Սարանդոնը, անգլիացի միլիարդատեր Ռիչարդ Բրենսոնը, Timbaland-ը, Քելլի Ռոուլանդը, անվանի դիջեյ Բոբ Սինքլերը և այլք:

Քարոզարշավում կընդգրկվի WTA հիմնադիր, կանանց իրավունքների լեգենդար պաշտպան Բիլի Ջին Քինգը, հաղորդում է gotennis.ru-ն:

Strong is Beatiful Celebrity Campaign-ին կմասնակցեն WTA Tour-ի աստղեր Մարիա Շարապովան, Սերենա Ուիլյամսը, Քիմ Քլիյստերսը, Կարոլին Վոզնյացկին, Նա Լին, Վիկտորիա Ազարենկոն, Անա Իվանովիչը և այլք:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---