Ինչ՞ կապ ունի ԱՍԱԼԱ-ն օգոստոսի 20-ին Թուրքիայում տեղի ունեցած ահաբեկչության հետ

Ինչ՞ կապ ունի ԱՍԱԼԱ-ն օգոստոսի 20-ին Թուրքիայում տեղի ունեցած ահաբեկչության հետ

PanARMENIAN.Net - Օգոստոսի 18-ին Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակը (ԱՍԱԼԱ) հանդես էր եկել հայտարարությամբ, որտեղ անդրադրձել էր Սիրիայի հայ համայնքի անվտանգությանը և նշել, որ Սիրիայի հայ համայնքի անվտանգությանը սպառնացող թուրքական որևէ ռազմական արկածախնդրություն, ուղղակի կամ անուղղակի որևէ ոտնձգություն, հանդիպելու է համարժեք հակազդեցության:

Օգոստոսի 20-ի երեկոյան Թուրքիայի Գազիանթեփ (Այնթափ) քաղաքի ամենաբանուկ մասում անհայտ անձիք հեռակառավարման միջոցով պայթեցրեցին ռումբով բեռնված մի մեքենա, պայթյունի հետեւանքով մահացավ 8 , վիրավորվեց` 66 մարդ: Ադրբեջանական որոշ լրատվամիջոցներ առիթը բաց չթողեցին և հայտարարեցին, որ Թուրքիայում տեղի ունեցած ահաբեկչության հետևում կանգնած է ԱՍԱԼԱ-ն՝ վկայակոչելով հայտարարությունը:

PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի ՝ ԱՍԱԼԱ-ի վետերան Վազգեն Սիսլյանն ասաց, որ նման մեղադրանքները նորություն չեն.«Թուրքիայում ինչ լինում է, ասում են՝ մենք ենք մեղավոր, մեզ համար դա նորություն չէ»: Վետերանի խոսքով՝ ԱՍԱԼԱ-յի հայտարարությունը Թուրքիայի ահաբեկչության հետ կապելը պարզապես հերթական դատարկ խոսակցությունն է:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---