Արթուր Աբրահամ. Վստահ եմ, որ հաղթելու եմ Շտիգլիցին և իմ երկրպագուներին դիտարժան մարտ եմ պարգևելու

Արթուր Աբրահամ. Վստահ եմ, որ հաղթելու եմ Շտիգլիցին և  իմ երկրպագուներին դիտարժան մարտ եմ պարգևելու

PanARMENIAN.Net - Օգոստոսի 22-ին Բեռլինում տեղի է ունեցել Արթուր Աբրահամի և Ռոբերտ Շտիգլիցի մամուլի ասուլիսը, որին մասնակցել են նաև բռնցքամարտիկների մարզիչները և մենեջերները, PanARMNEIAN.Net-ին տեղեկացրել են Աբրահամի մամուլի քարտուղարությունից:

«Երկար ժամանակ է լրջորեն նախապատրաստվել եմ այս մենամարտին: Ինձ մոտ ամեն ինչ հիանալի է: Վստահ եմ, որ հաղթելու եմ` իմ երկրպագուներին պարգևելով դիտարժան մարտ»,- ասել է Արթուր Աբրահամը:

Հայ բռնցքամարտիկի մարզիչ Ուլի Վեգներն էլ շեշտել է, որ գոհ է իր սանի մարզավիճակից:

Աբրահամ-Շտիգլից մարտը կայանալու է օգոստոսի 25-ին Բեռլինի «О2 World» արենայում:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---