Թալիբները դաժան հաշվեհարդար են տեսել աֆղանական գյուղի 17 բնակիչների հետ

Թալիբները դաժան հաշվեհարդար են տեսել աֆղանական գյուղի 17 բնակիչների հետ

PanARMENIAN.Net - «Թալիբան» շարժման գրոհայինները 17 մարդ են գլխատել Աֆղանստանի հարավում, հայտնում է ВВС-ի ռուսական ծառայությունը, տեղական իշխանությունների վրա հղումով:

Երկու կանանց և 15 տղամարդկանց մարմինները հայտնաբերվել են ճանապարհի եզրին Գիլմենդ գավառի գյուղերից մեկի մոտ: Զոհերի մարմինների վրա կան հրազենային կրակոցների ու ծեծի հետքեր:

«Ես կարող եմ հաստատել, որ դա թալիբների ձեռքի գործն է»,-«Ֆրանս պրես» գործակալությանն է հայտնել Դաուդ Ահմադին, որը Գիլմենդ գավառի նահանգապետի ներկայացուցիչն է:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---