Կապանի քաղաքապետ Արթուր Աթայանը հանել է իր թեկնածությունը` սեպտեմբերի 9-ին կայանալիք ընտրություններից

Կապանի քաղաքապետ Արթուր Աթայանը հանել է իր թեկնածությունը` սեպտեմբերի 9-ին կայանալիք ընտրություններից

PanARMENIAN.Net - Կապանի գործող քաղաքապետ Արթուր Աթայանը, ով կրկին առաջադրել էր իր թեկնածությունը քաղաքապետի ընտրություններում, թիվ 38 ընտրատարածքային հանձնաժողով է ներկայացրել իր ինքնաբացարկի մասին դիմումը: Այս մասին PanARMENIAN.Net թղթակցին է հաղորդել 38 ընտրատարածքի հանձնաժողովի նախագահ Սերգեյ Սարգսյանը:

Ընտրական հանձնաժողովի նախագահի խոսքով, Աթայանի ինքնաբացարկից հետո, քաղաքապետի միակ թեկնածու է մնում ՀՀԿ ներկայացուցիչ Աշոտ Հայրապետյանը:

Հարկ է նշել, որ Արթուր Աթայանը ՀՅԴ անդամ է, սակայն սեպտեմբերի 9-ին կայանալիք ընտրություններում նա ինքնաառաջադրված թեկնածու էր:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---