Հենրիխ Մխիթարյան. Մենք պետք է առաջ շարժվենք և ակտիվ պատրաստվենք Չեմպիոնների լիգային

Հենրիխ Մխիթարյան. Մենք պետք է առաջ շարժվենք և ակտիվ պատրաստվենք Չեմպիոնների լիգային

PanARMENIAN.Net - Ուկրաինայի ֆուտբոլի առաջնության 8-րդ տուրում Դոնեցկի «Շախտյորը» հանդիպել է Կիևի «Դինամոյին» և հաղթանակ տարել 3:1 հաշվով: Հաղթանակից հետո «Շախտյորը» 24 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը:

«Շախտյորի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ասել է, որ իրենք պետք է ավելի շատ աշխատեն իրենց վրա, առաջ շարժվեն, ակտիվ պատրաստվեն Չեմպիոնների լիգային:

«Խաղային ռիթմը, մթնոլորտը նույնիսկ գերազանցել է ՉԼ որոշ խաղերի մակարդակը: Շատ հաճելի է լինել նման հանդիպումների մասնիկը, որովհետև դու անգնահատելի փորձ ես ձեռք բերում, դա շատ օգտակար է: Եթե նման խաղերը շատ լինեին, դա միայն օգուտ կբերեր թե ֆուտբոլիստներին, թե հանդիսատեսին: Երկրպագուները միշտ անհամբեր սպասում են նման խաղերի»,- Մխիթարյանի խոսքերը հաղորդում է Դոնեցկի ակումբի պաշտոնական կայքը:

«Շախտյորը» հաջորդ խաղը կանցկացնի սեպտեմբերի 15-ին «Զարյայի» հետ:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---