2005 ԹՎԱԿԱՆԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ ՀԱՅԱՍՏԱՆ-ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՆԻՍՏԸ

PanARMENIAN.Net - Ընթացիկ տարվա մայիս-հունիս ամիսներին Երեւանում կկայանա Հայաստան-ԵՄ համագործակցության կոմիտեի համատեղ հերթական նիստը, այսօր հայտարարել է Հայաստանի առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության արտաքին տնտեսական քաղաքականության վարչության պետ Գարեգին Մելքոնյանը: Նրա խոսքերով` նախկին նիստը կայացել է Բրյուսելում 2004 թվականին: Գ.Մելքոնյանը նշել է, որ 2005 թվականի վերջին կամ 2006 թվականի սկզբին կկայանա հայ-ուկրաինական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը: Բացի այդ, 2005 թվականին նախատեսվում է հայ-բելոռուսական միջկառավարական հանձնաժողովի յոթերորդ նիստի անցկացումը, նշել է Գ.Մելքոնյանը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---