Հայաստանի ձյուդոյի երիտասարդական հավաքականը հավաք է անցկացնում Ռուսաստանում

Հայաստանի ձյուդոյի երիտասարդական հավաքականը հավաք է անցկացնում Ռուսաստանում

PanARMENIAN.Net - Հայաստանի ձյուդոյի երիտասարդական հավաքականը ավագ մարզիչ Տիգրան Բաբայանի ղեկավարությամբ Ռուսաստանի Արմավիր քաղաքում 10 մարզիկներով սեպտեմբերի 2-14 ը անց է կացնում ուսումնամարզական հավաք:

Հայ մարզիկները պատրաստվում են Եվրոպայի երիտասարդական առաջնությանը: Տիգրան Բաբայանին օգնում է երիտասարդական հավաքականի մարզիչ Նաիրի Մաթևոսյանը:

Երիտասարդների Եվրոպայի առաջնությունը տեղի կունենա սեպտեմբերի 20-24-ը Խորվաթիայի Պորեկ քաղաքում, այնտեղ Հայաստանը կներկայացնեն 8 ձյուդոիստներ, PanARMENIAN.Net ին տեղեկացրել են Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայից:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---