Համաշխարհային Օլիմպիադա. Հայտնի են Հայաստան-Գերմանիա խաղի մասնակիցների անունները

Համաշխարհային Օլիմպիադա. Հայտնի են Հայաստան-Գերմանիա խաղի մասնակիցների անունները

PanARMENIAN.Net - Հայաստանի և Գերմանիայի տղամարդկանց հավաքականների գլխավոր մարզիչներն արդեն հրապարակել են շախմատիստների անունները, ովքեր համաշխարհային Օլիմպիադայի 9-րդ տուրում կխաղան միմյանց հետ:

Լևոն Արոնյանի մրցակիցը կլինի Արկադի Նեյդիչը, Սերգեյ Մովսիսյանը կխաղա Իգոր Հենկինի հետ, Վլադիմիր Հակոբյանը` Գեորգ Մեյերի, Գաբրիել Սարգսյանը` Դանիել Ֆրիդմանի:

Հայ շախմատիստներն իրենց հաշվին ունեն 13 միավոր և զբաղեցնում են 3-րդ տեղը: Գերմանիան 5-րդ տեղում է:

Մրցաշարային աղյուսակը գլխավորում է Ռուսաստանը, որն ունի 15 միավոր և կխաղա ԱՄՆ հետ, իսկ երկրորդ տեղում Չինաստանն է, որը պետք է հանդիպի Ֆիլիպինների հետ:

Հայաստանի հավաքականը երկու անգամ դարձել է Օլիմպիադայի չեմպիոն 2006-ին և 2008-ին:

40-րդ Օլիմպիադան ընթանում է շվեյցարական համակարգով 11 տուրերով: Տղամարդկանց մրցաշարում են հանդես են գալիս 155 թիմեր: Օլիմպիադան կավարտվի սեպտեմբերի 10-ին:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---