Մրցավարների համար CORE ծրագիրը թևակոխում է աշխատանքի երրորդ խաղաշրջան

Մրցավարների համար CORE ծրագիրը թևակոխում է աշխատանքի երրորդ խաղաշրջան

PanARMENIAN.Net - Մրցավարների որակավորման բարձրացման կենտրոնը (CORE) թևակոխում է աշխատանքի երրորդ սեզոն, որը տևելու է մինչև 2013-ի օգոստոս: Նախագծի նպատակը նախկինի նման մրցավարների որակավորումը և ֆիզիկական պատրաստվածության մակարդակը բարձրացնելն է, որոնք ապագայում պետք է հանդես գան միջազգային ասպարեզում:

CORE ծրագիրը գործարկվել է 2010-ին: Այդ ժամանակից ի վեր մրցավարների դասընթացներ են այցելել 300 գլխավոր մրցավարներ և նրանց ասիստենտներ: Նրանցից 60-ն արդեն ստացել են ՖԻՖԱ-ի կարգ:

CORE-ը շարունակում է զարգանալ: Երրորդ փուլի ընթացքում նախատեսվում է երկու դասըթնաց անցկացնել կին մրցավարների և նրանց օգնականների համար, որոնք արդեն ստացել են ՖԻՖԱ-ի որակավորում, բայց կարող են բարձրացնել իրենց մակարդակը ՈՒԵՖԱ-ի Մրցավարական հանձնաժողովի ծրագրի մասնակցության շնորհիվ:

«Մենք հասկացանք, որ ողջ Եվրոպայի երիտասարդ մրցավարներին և նրանց օգնականներին անհրաժեշտ է որակյալ նախապատրաստություն:

Գաղափարն այն է, որպեսզի այդ դասընթացներին վերցնել մարդկանց, ովքեր ընդունակ են 1-5 տարվա ընթացքում հասնել ՖԻՖԱ-ի մրցավարների մակարդակի»,- ասել է Մրցավարական հանձնաժողովի անդամ և CORE ծրագրի առաջնորդ Դևիդ Էլերեյը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---