Օլիմպիադայում շախմատի Հայաստանի կանանց հավաքականը կխաղա Իրանի հետ

Օլիմպիադայում շախմատի Հայաստանի կանանց հավաքականը կխաղա Իրանի հետ

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 6-ին Ստամբուլում կկայանա շախմատի համաշխարհային Օլիմպիադայի 9-րդ տուրը:

Հայաստանի կանանց հավաքականը կխաղա Իրանի հետ: Արդեն հայտնի են շախմատիստների անունները, ովքեր կխաղան միմյանց հետ:

Էլինա Դանիելյանը կմրցի Ատոուսա Պոուրկասհիանի հետ, Լիլիթ Մկրչտյանը` Սարասադաթ Հադեմալշարիեի, Լիլիթ Գալոյանը` Գազալ Հակիմիֆարդի, Մարիա Կուրսովան` Շաեստե Գադերպուրի:

Հայաստանի հավաքականը 12 միավորով 10-րդ տեղում է, իսկ Իրանը` 17-րդ:

Կանանց մրցաշարն ընթանում է շվեյցարական համակարգով 11 տուրերով և կավարտվի սեպտեմբերի 10-ին: Մրցաշարում հանդես են գալիս 122 հավաքականներ:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---